ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Թուրքական ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին անգործության մեջ

Թուրքական ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին անգործության մեջ
12.01.2016 | 21:35

Թուրքիայի Ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է կառավարությանը անգործության համար` կապված Ստամբուլի ահաբեկչության հետ: Ստամբուլում պայթյունը իրականացրել է սիրիացի մահապարտ ահաբեկիչը: Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ ահաբեկչության հետևում կարող է կանգնած լինել «Իսլամական պետություն» խմբավորումը:

Դիտվել է՝ 1454

Մեկնաբանություններ